Թուրքիայի խորհրդարանի նախագահ. Թրամփն ուզում է վերացնել աշխարհում գոյություն ունեցող համաշխարհային առևտրի մեխանիզմները

Իրականում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ոչ թե պարզապես բարձրացնել մաքսատուրքերը, այլև վերացնել աշխարհում գոյություն ունեցող համաշխարհային առևտրի մեխանիզմները, լրագրողներին է հայտարարել  Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը, տեղեկացնում է Sabah-ը։

«Այլ կերպ ասած՝ համաշխարհային առևտրի նման խոշոր մեխանիզմներին միջամտելը նոր անհավասարակշռություններ և հակամարտություններ կստեղծի համաշխարհային առևտրում»,- նշել է նա։

Ըստ Քուրթուլմուշի, Թուրքիայի համեմատաբար ցածր հարկումը, թերևս, ավելի լավ իրավիճակ է՝ համեմատած այլ երկրների հետ։

«Բայց ես սա դա շատ կարևոր կամ եզակի հնարավորություն չեմ համարում Թուրքիայի համար», — եզրափակել է նա։

Այս ամսվա սկզբին ԱՄՆ նախագահը համատարած մաքսատուրքեր է սահմանել բոլոր ապրանքների համար։ Թուրքիայի սակագինը, ինչպեսև Հայաստանինը և շատ այլ երկրներինը, 10% է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով