ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հնարավոր է համարել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հեռախոսազրույց ունենալ Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ՝ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ հանդիպումից հետո։
Պուտինն ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ուիտկոֆի հետ։
«Տեսականորեն դա հնարավոր է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով РИА Новости-ի հարցին, թե արդյո՞ք Պուտինը կարող է հեռախոսազրույց ունենալ Թրամփի հետ Ուիտկոֆի հետ հանդիպումից հետո։

