Ուկրաինայի համար խաղաղ լուծումը կներառի նրա ոչ միջուկային, չեղոք կարգավիճակը, խտրական օրենքների վերացումը և Ռուսաստանի ներկա սահմանների ինքնիշխանության ճանաչումը։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ռազմավարական նպատակներին հակամարտության ավարտից հետո, դրանք մնում են նույնը։
Խաղաղության համաձայնագրի պայմանները, իհարկե, նախատեսում են Ուկրաինայի ոչ միջուկային, չեզոք կարգավիճակ, ուկրաինական պետության ապառազմականացում, ինչպես նաև 2014թ. Պետական հեղաշրջումից հետո ընդունված բոլոր խտրական օրենքների վերացում», — ասել է Նարիշկինը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
ԱՀԾ ղեկավարի խոսքով՝ կարգավորումը վերաբերում է նաեւ «Ռուսաստանի Դաշնության և՛ ինքնիշխանության, և՛ տարածքային սահմանների՝ ներկայիս տարածքային սահմանների ճանաչմանը»։

