Նիժնի Նովգորոդի և Յարոսլավլի օդանավակայաններում թռիչքների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հաղորդում է «Ռոսավիացիան»։
Նշվում է, որ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Որպես կանոն, նման սահմանափակումներ են մտցվում անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ապրիլի 16-ի գիշերը Ռուսաստանի վեց շրջաններում խոցվել է 26 անօդաչու թռչող սարք, ոչ ոք չի տուժել։
Նիժնի Նովգորոդի օդանավակայանը վերջին անգամ դադարեցրել է աշխատանքը մարտի 19-ին, իսկ Յարոսլավը՝ մարտի 11-ին, գրում է Коммерсант-ը։

