Վատիկանում ապրիլի 21-ին տեղի կունենա Հռոմի պապի մահվան հաստատման արարողակարգ

Հռոմի Կաթոլիկ եկեղեցու կարդինալ, կամերլենգո Քեւին Ֆարելը կգլխավորի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան հաստատման արարողությունը ապրիլի 21-ին, տեղի ժամանակով երեկոյան ժամը 20:00-ին։ Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան պաշտոնական հայտարարության կապակցությամբ, ըստ Հռոմի պապի հուղարկավորության սահմանված կարգի, երկուշաբթի օրը՝ ապրիլի 21-ին, տեղական ժամանակով ժամը 20:00-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալ, կամերլենգո Քեւին Ֆարելը կնախագահի Հռոմի կաթոլիկ եկեղեցու՝ Հռոմի պապի մահվան հաստատման եւ նա դագաղադրման արարողությունը»,- նշվել է հայտարարությունում:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան, 89 տարեկանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով