Թրամփը ներկա կլինի՞ Մոսկվայում Հաղթանակի շքերթին. Պեսկովը պարզաբանում է

Մոսկվայում մայիսի 9-ին անցկացվելիք Հաղթանակի շքերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա լինելու մասին հարց չի քննարկվել։ Դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին՝ Թրամփի հնարավոր մասնակցության տոնական միջոցառումներին։

«Դրա մասին ոչ մի խոսք չի եղել»,-պարզաբանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին սպասվում է ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարների ներկայությունը։ Նա նշել է, որ Ռուսաստանը ուրախ կլինի տոնակատարությանը տեսնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նշել այս օրը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով