Սանկտ Պետերբուրգում աճուրդի է հանվել հանգուցյալ ռուսաստանցի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու արտասահմանյան անձնագիրը, որի մեկնարկային գինը սահմանվել է 100 հազար ռուբլի, հայտնում է РИА Новости-ն։
«Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ժիրինովսկու սովետական տիպի արտասահմանյան անձնագիրը՝ իր ինքնագրով և մուտքի թույլտբություններով հանդերձ: ՌԴ սահմանապահ ծառայության նշումները… Լրացված է: Գոյության առկայությունը: Ընդհանուր առմամբ՝ լավ վիճակում», -ասված է աճուրդի գրացանկում։ Աճուրդը կանցկացվի ապրիլի 27-ին։

