Կիևին «հուշեցին», որ համաձայնի Զատկի զինադադարին. Պուտին

Կիևը սկզբում մերժեց Զատկի զինադադարի մասին ռուսական նախաձեռնությունը, բայց հետո Ուկրաինայի իշխանություններին «հորդորեցին» համաձայնել դրան։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ТАСС-ը։

«Մենք տեսանք նախնական արձագանքը, կարծում եմ՝ բոլորը դա նկատեցին. հրապարակվեց հայտարարություն, ըստ որի մեր առաջարկը դիտարկվում էր որպես ճակատագրի, մարդկանց կյանքի հետ խաղ և այլն: Բայց, ըստ երևույթին, ավելի խելացիները, ամենայն հավանականությամբ, օտարերկրյա կուրատորները, առաջարկեցին, որ նման նախաձեռնությունները մերժելը Կիևի ռեժիմի համար պարտվողական դիրք է, և նրանք արագ համաձայնեցին»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով