Ռուսաստանում սգում են հայ ժողովրդի հետ միասին, նշվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունում՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։
«Մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ»,- նշվել է դեսպանատան սոցցանցերում տարածված հաղորդագրությունում։
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին մասնակցել է ծաղիկներ դնելու արարողությանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

