Պուտինը եւ Իրանի նախագահը քննարկել են միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննարկել են Իրանի եւ ԱՄՆ- միջեւ Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել միջազգային եւ տարածաշրջանային արդի հարցերի, այդ թվում՝ Օմանի միջնորդությամբ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի շուրջ»,- նշվել է հաղորդագրությունում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով