Պուտինը և Նեթանյահուն հեռախոսազրւյց են ունեցել: Նրանք միմյանց շնորհավորել են Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ
«Նշվել է երկու երկրների վճռականությունը՝ պաշտպանելու Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին ճշմարտությունը, հակազդելու դրա արդյունքները վերանայելու և պատմությունը կեղծելու փորձերին: Ընդգծվել է Կարմիր բանակի և ամբողջ խորհրդային ժողովրդի վճռական ներդրումը նացիզմի պարտության մեջ: Պատերազմի հերոսների, նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին Հաղթանակի համար, սրբորեն մեծարվում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Իսրայելում, որտեղ մայիսի 9-ը նույնպես պետական տոն է»:
«Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտներ և երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

