Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընտրվել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նոր ղեկավար։ Կուսակցության անդամները քվեարկել են նրա թեկնածության օգտին քաղաքական միավորման համագումարում, որը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։
«Համագումարի որոշմամբ Իրակլի Կոբախիձեն միաձայն ընտրվել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» քաղաքացիների քաղաքական միավորման նախագահ»,- քվեարկությունից հետո հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

