«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գարիկ Ծառուկյանը մայիսի 9-ին կայցելի Մոսկվա։ Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ այցը կկայանա ռուսական կողմի հրավերով։ Նա հայտնեց, որ Ծառուկյանը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի շքերթին և տոնի հետ կապված այլ միջոցառումների։
Տոնոյանն ասաց, որ ինքը բավարար տեղեկատվություն չունի կուսակցության առաջնորդի և ռուսական քաղաքական շրջանակների հնարավոր հանդիպումների մասին։ «Հետևաբար, ես իրավասու չեմ մեկնաբանել այս հարցը», — ընդգծեց նա։

