Մայիսի 13-14-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լյուքսեմբուրգ:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 134-րդնախարարական նստաշրջանին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ:

