Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել Ուկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որտեղ նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին, հաղորդում է ТАСС-ը։
«Ես զարմացած էի մեկ տարի առաջ, երբ քննարկվում էին այլ գաղափարներ, դա դեռևս (ԱՄՆ նախագահ Ջո) Բայդենի վարչակազմն էր, և Եվրամիությունում որոշ միջոցառումներ կային՝ այլ գագաթնաժողովներ, արտգործնախարարների հանդիպումներ, և նրանք Ուկրաինային առնչվող որոշ տեքստեր ընդունեցին… Այդ տարիներին մենք, նախ, տարին երկու անգամ գագաթնաժողովներ էինք անցկացնում Ռուսաստանի և Եվրամիության միջև, և պարբերաբար, յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, հանդիպումներ էինք անցկացնում Եվրամիության դեսպանների հետ,-«Մշակույթ առանց սահմանների. մշակութային դիվանագիտության դերը և զարգացումը» դիվանագիտական ակումբի հանդիսավոր նիստում հայտարարել է Լավրովը։ -Մենք հրավիրեցինք Եվրոպական Միության բոլոր դեսպաններին և Եվրոպական Խորհրդի ներկայացուցիչներին արտգործնախարարի հետ հատուկ հանդիպման՝ Ուկրաինայի մասին խոսելու (հնարավորությամբ) ցանկացած հարց տալու համար։ Եվ նրանք կոլեկտիվ կերպով հրաժարվեցին»։
«Պարզապես, երբ դու աշխատում ես որևէ երկրում, և արտգործնախարարը քեզ հրավիրում է ազատ զրույցի, այդ ժամանակ դու դեսպան չես։ Դու պարզապես, մի քանի բառ գիտեմ, բայց… Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար,- հավելել է Լավրովը։- Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես դեռ չեն շփվում մեզ հետ, (միայն) երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»։

