Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններում, հայտարարել է, որ նրանք պատրաստ են հնարավոր փոխզիջումների և դրանց քննարկմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նաև նշել է, որ պատվիրակությունը պահպանում է աշխատանքային տրամադրվածություն։
Ռուսական պատվիրակությունը շարունակում է սպասել ուկրաինական կողմին Ստամբուլում կայանալիք բանակցություններում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

