Պուտինը երկարաձգել է Ռուսաստանի պաշտպանական ծրագրի վերաբերյալ հրամանագրի գործողությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև 2027 թվականի վերջը երկարաձգել է «Ռուսաստանի պաշտպանական պլանի իրականացման մասին» հրամանագիրը։ Փաստաթուղթը ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ից և նախատեսված է հինգ տարվա համար, հաղորդում է Коммерсантъ-ը։

Պաշտպանության պլանի վավերականությունը երկու տարով երկարաձգող հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։ Նախագահը փաստաթղթում որևէ այլ փոփոխություն չի կատարել։

«Պաշտպանության մասին» դաշնային օրենքի համաձայն՝ Ռուսաստանի իշխանությունները մշակում են փաստաթուղթ՝ «պաշտպանության ոլորտում միջոցառումների պլանավորման և իրականացման նպատակով»։ Պաշտպանության պլանի բովանդակությունը գաղտնի է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով