Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Տիրանայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարճ զրույցը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տիրանայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Փաշինյանի տարածած տեսանյութում երևում է, որ երկու ղեկավարների առանձին զրույցից հետո նրանց միացել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։
Ալբանիայում նախատեսված են նաև Փաշինյանի երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ։

