Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն

Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն:

Եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են միջպետական հարաբերություններում, եթե պետություն չկա, ըստ քաղաքացիների, ապա ցույց են անում օտար երկրների դասպանատների առջև, մտնելով ուղիղ հարաբերությունների մեջ այլ երկրների ներկայացուցչությունների հետ:

Ինչու են լռում կառավարության համապատասխան մարմինները, որովհետև նրանք էլ են կարծում, որ պետություն չկա: Սա այն նույն դրսևորումն է, երբ պետության ղեկավարը կոչ է անում կազմել ջոկատներ և պաշտպանել սահմանները: Այսինքն, անգամ անվտանգային խնդիրները, քաղաքացիների մասնավոր գործն է, առանց պետության մասնակցության:

Սա է իրական Հայաստանը ու իրական ինքնիշխանության աստիճանը:

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով