Պուտինի եւ Թրամփի նոր զրույցի պլաններ առայժմ չկան. Պեսկով

Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի նոր զրույց դեռ չի նախատեսվում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Դեռեւս նման պլաններ չկան»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկու առաջնորդների միջեւ նոր զրույց է նախատեսվում՝ հաշվի առնելով Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի աննախադեպ հարձակումները Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա եւ ակնկալելով Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցությունների նոր փուլը Ստամբուլում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով