Պուտինը Կրեմլում ընդունել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի այրուն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի այրի Ակիե Աբեին, որը ներկայում գտնվում է Մոսկվայում։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Ակիե Աբեին՝ մահափորձի ժամանակ սպանված Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի այրուն», -նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացու կրակոցից սպանվել է 2022 թվականի հուլիսի 8-ին Նարա պրեֆեկտուրայում նախընտրական հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։ Մարդասպանը՝ 42-ամյա Տեցույա Յամագամին, Աբեի վրա ետևից երկու անգամ կրակել է ինքնաշեն զենքով։ Երկրորդ կրակոցից քաղաքական գործիչը մահացու վերք է ստացել պարանոցի և կրծքավանդակի շրջանում։ Սինձո Աբեն մահացել է արյունահոսությունից։ Յամագամին որպես հանցագործության դրդապատճառ նշել է «Միավորման եկեղեցու» հետ Աբեի ենթադրյալ կապը։ Յամագամիի մայրը կազմակերպությանը նվիրաբերել է 100 միլիոն իեն (մոտ 740 հազար դոլար), ինչը հանգեցրել է ընտանիքի սնանկացման և քայքայման՝ երեխաներին զրկելով ապրուստի միջոցներից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով