Հունիսի 3-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Պակիստանի վարչապետի հատուկ օգնական Սաիդ Ֆաթեմիի հետ, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
«Սաիդ Ֆաթեմին տեղեկացրել է Պակիստանի դիրքորոշման մասին պակիստանա-հնդկական հարաբերություններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ռուսական կողմը ընդգծել է Նյու Դելիի և Իսլամաբադի միջև անմիջական երկխոսության և փոխադարձ վստահության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է միջազգային հարթակներում, հիմնականում ՄԱԿ-ում և ՇՀԿ-ում, ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերի ավելացման կարևորությունը` դրա բոլոր դրսևորումներով», — նշվում է հաղորդագրության մեջ։

