Հնարավոր փոխզիջումների մասին բանակցությունները չեն կարող հրապարակային լինել. Պեսկով

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հուշագրի կետերի վերաբերյալ Ռուսաստանի կողմից հնարավոր փոխզիջումները բանակցությունների թեմա են, որոնք չեն կարող հրապարակային լինել, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը նշել է, որ Ստամբուլում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն կոչ է արել չսպասել այսրոպեական որոշումների։

«Աշխատանքը կշարունակվի։ Մենք սպասում ենք փոխանցված հուշագրի տեքստի վերաբերյալ արձագանքին»,- Պեսկովի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքս»-ը։ Կրեմլի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահների եռակողմ հանդիպումը մոտ ապագայում հնարավոր չէ։

«Անկեղծ ասած, դա քիչ հավանական է մոտ ապագայում, քանի որ նախագահ Պուտինը բազմիցս ընդգծել է ամենաբարձր մակարդակով շփումների իր պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ այդ շփումները պետք է լինեն այն համաձայնագրերի արդյունքը, որոնք արդեն մշակվելու են տեխնիկական մակարդակով, փորձագիտական ​​մակարդակով»,- ասել է Պեսկովը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով