Եթե Ուկրաինան պատրաստ լիներ և ինքնուրույն որոշումներ ընդուներ, նրա և Ռուսաստանի միջև խաղաղության պայմանագիր կարող էր ստորագրվել կողմերի միջև մարտական գործողությունների սկսվելուց հետո՝ 2022 թվականի փետրվարի 28-ին, առաջին բանակցությունների ժամանակ, RT-ին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Ըստ նրա՝ ռուսական կողմի պայմաններն այն ժամանակ առավել մեղմ էին, քան հիմա. Կիևի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելու և իր տարածքում օտարերկրյա ռազմական բազաներ տեղակայելու հարցում:
«Ես ասացի. <…> Ավստրիայի նման բանակ ունեցեք», -հավելել է Մեդինսկին։ Ավստրիական կանոնավոր բանակը մոտ 23 հազար մարդ է կազմում։
Ղրիմի ճանաչումը որպես Ռուսաստանի մաս; ռուսաց լեզվի օգտագործման սահմանափակումների վերացում; ԴԺՀ-ին և ԼԺՀ-ին «հանգիստ թողնելու» մասին Ուկրաինայի պարտավորությունը, հաղորդում է РБК-ն։

