Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, հաղորդում է ТАСС-ը։
Փաստաթուղթը հրապարակվել է Պետդումայի էլեկտրոնային տվյալների բազայում։
«Վավերացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին 2010 թվականի դեկտեմբերի 10-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը ստորագրվել է Աստանա քաղաքում 2024 թվականի նոյեմբերի 28-ին», -ասված է փաստաթղթում։
Ինչպես նշվում է բացատրական գրառման մեջ, արձանագրությամբ կկատարելագործվի ՀԱՊԿ երկրների տարածքներում կոլեկտիվ անվտանգության համակարգի ռազմական կազմավորումների և զենքի ժամանակավոր ներկայության իրավական շրջանակը։

