Մենք կցանկանայինք դադարեցնել մարտական գործողությունները որքան հնարավոր է շուտ. Պուտինի օգնական

Մենք խաղաղություն ենք ցանկանում, բայց եթե Ուկրաինան շարունակի առաջնորդվել ուրիշների ազգային շահերով, մենք պարզապես ստիպված կլինենք արձագանքել։ Այս մասին «Wall Street Journal»-ի հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Նա ասել է, որ Արեւմուտքը Ուկրաինայում պատերազմը դիտարկում է որպես հակամարտություն, օրինակ՝ Ֆրանսիայի եւ Անգլիայի միջեւ՝ երկու երկրներ, որոնք ունեն իրենց սեփական պատմությունն ու մշակույթը, հաղորդել է BBC-ն։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի հետ եղբայրասպան հակամարտություն է ընդհանուր պատմություն եւ լեզու ունեցող երկրների միջեւ։

«Դա նման է երկու եղբայրների՝ ավագի եւ կրտսերի միջեւ հակամարտության։ Դժբախտաբար, այս հակամարտությունը սրում է մեր տարաձայնությունները, ուստի մենք կցանկանայինք այն հնարավորինս շուտ ավարտել»,- ավելացրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով