Պուտինի եւ Թրամփի հանդիպման մասին կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ՌԴ դեսպան

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիեւը ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ- միջեւ ամենաբարձր մակարդակով անձնական շփումներ են նախատեսվում, սակայն Պուտինի եւ Թրամփի միջեւ հանդիպման վերաբերյալ դեռեւս կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Նա ավելացրել է, որ Ռուսաստանը վճռականորեն կարձագանքի Կիեւի սադրանքներին եւ հրթիռային սպառնալիքներին։

Դեսպանը նշել է, որ Ռուսաստանը շուտով ակնկալում է բանակցություններ սկսել ԱՄՆ- հետ ուղիղ չվերթների վերականգնման վերաբերյալ եւ առարկայական քննարկումներ է վարում վիզաների տրամադրման պարզեցման վերաբերյալ։ Նա նշել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին տրամադրել է բռնագրավված դիվանագիտական​​կառույցների վերադարձման ճանապարհային քարտեզ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ձգտում  դուրս գալ ԱՄՆ-ի հետ ոչ առճակատային համագոյակցության մոդելի։ «Միաժաամանակ, «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի մշակումը հեռացնում է ռազմավարական կայունության վերաբերյալ ՌԴ եւ ԱՄՆ երկխոսության մեկնարկը»,- ընդգծել է Դարչիեւը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով