Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով իրավիճակի վտանգավոր սրման լույսի ներքո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Դրա մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Ռուսաստանի նախագահը շեշտել է բանակցային գործընթացին վերադառնալու և իրանական միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել միջնորդական ծառայություններ մատուցել՝ լարվածության հետագա սրումը կանխելու համար։
Համաձայնություն է ձեռք բերվել, որ ռուսական կողմը կշարունակի սերտ շփումները ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի ղեկավարության հետ՝ ուղղված ստեղծված իրավիճակի կարգավորմանը, որը հղի է ամբողջ տարածաշրջանի համար ամենաաղետալի հետևանքներով։

