Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են իրանա-իսրայելական դիմակայության հետևանքով առաջացած անվտանգության իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցեր», — ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

