Սի Ծինփինը Պուտինի հետ զրույցում Մերձավոր Արեւելքի իրավիճակն անվանել է կրիտիկական

Մերձավոր Արեւելքում իրավիճակը կրիտիկական է, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հինգշաբթի Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը։

«Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը կրիտիկական է, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ աշխարհը մտել է անկայունության եւ արմատական​​փոփոխությունների նոր շրջան»,- Չինաստանի առաջնորդի խոսքերը մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով