Մերձավոր Արեւելքում իրավիճակը կրիտիկական է, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հինգշաբթի Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը։
«Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը կրիտիկական է, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ աշխարհը մտել է անկայունության եւ արմատականփոփոխությունների նոր շրջան»,- Չինաստանի առաջնորդի խոսքերը մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

