Ռուսաստանի նախագահ Պուտինը Մերձավոր Արևելքում հակամարտության համատեքստում Ռուսաստանին անհուսալի դաշնակից համարող անձանց սադրիչներ է անվանել։
Իսրայելն այսօր գրեթե ռուսախոս երկիր է, այնտեղ ապրում են ԽՍՀՄ-ից մեծ թվով մարդիկ, Մոսկվան դա հաշվի է առնում, ըստ РИА Новости-ի՝ ընդգծել է Պուտինը:
Ռուսաստանը միշտ աջակցել է Իրանին խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում նրա աշխատանքներում և պաշտպանում է նրա իրավունքները այս ոլորտում ոչ թե խոսքով, այլ գործով, նշել է ՌԴ նախագահը։
Ըստ ТАСС-ի՝ Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է աշխատել Իրանի «Բուշեր» ատոմակայանում և Նեթանյահուից ու Թրամփից երաշխիքներ է ստացել այնտեղ իր աշխատակիցների անվտանգության վերաբերյալ։

