Պուտինը բանակցություններ է վարել Լուկաշենկոյի հետ

Նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել են Մինսկում անցկացվելիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի նախապատրաստման հարցերը։ Հեռախոսազրույցի մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Բացի դրանից, քննարկվել են միջազգային և տարածաշրջանային արդիական հարցեր։

Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են շարունակել կարծիքների բարեկամական փոխանակումը Ռուսաստանի նախագահի Մինսկում գտնվելու ընթացքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով