Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում ելույթ ունենալիս հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև հաշվարկների 93 տոկոսը կատարվում է ազգային արժույթներով։
Ըստ նրա՝ ասոցիացիայի շրջանակում փոխադարձ առևտրի ընդհանուր ծավալը հասել է 97 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը կրկնակի ավելի է, քան նախորդ ցուցանիշը։ Պուտինը նշել է նաև միութենական երկրներում արդյունաբերական արտադրության և գյուղատնտեսական ոլորտի դրական դինամիկան։
«Հիմնական ակտիվներում ներդրումները աճել են ավելի քան 40 տոկոսով։ Դա լավ ազդանշան է, որը վկայում է առաջիկա տարիներին կայուն աճի հիմքերի մասին», -ընդգծել էՌուսաստանի պետության ղեկավարը։
2025 թվականին ԵԱՏՄ-ն կգլխավորի Բելառուսը։ Եվրասիական տնտեսական ֆորումն անկացվում է Մինսկում հունիսի 26-27-ը և համընկնում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի հետ։

