Իրանի խորհրդարանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը խորհրդատվական բնույթ ունի, և Ռուսաստանը հույս ունի դրա շարունակության։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լաոսի արտաքին գործերի նախարար Թոնգսավան Ֆոմվիհանեի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ կարող մեկնաբանել Իրանի խորհրդարանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը։ Որոշումը խորհրդատվական բնույթ ունի գործադիր իշխանության նկատմամբ», — ասել է նա։ «Մենք հետաքրքրված ենք ԱԷՄԳ-ի հետ Իրանի համագործակցությամբ։ Մենք հետաքրքրված ենք, որ բոլորը հարգեն Իրանի գերագույն առաջնորդի բազմիցս արված հայտարարությունները, որ Իրանը չունի և չի ունենա միջուկային զենք ստեղծելու ծրագրեր։ Այս հարցի վերաբերյալ կա հատուկ ֆեթվա՝ կրոնական փաստաթուղթ, որը Իսլամական Հանրապետությունում բարձրագույն ուժ ունի»։
Ավելի վաղ, Իրանի խորհրդարանը հաստատել է ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագիծ։

