Սկսել են գործել Հայաստան–Վրաստան ուղևորափոխադրումների նոր կանոնները

Ս.թ. հուլիսի 1-ից սկսած՝ Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները կատարվում են էլեկտրոնային տարբերակով լրացված վերահսկողության փաստաթղթի առկայության դեպքում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, 2025 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ համաձայն Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև «Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի, երկու երկրների միջև չկանոնակարգված ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն վերահսկողության փաստաթղթի (ուղևորների ցուցակ) առկայությամբ։

Փաստաթուղթը պետք է լրացվի էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագիր օրինակը պետք է գտնվի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։

Վերահսկողության փաստաթղթի նմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ։

«Վերահսկողության փաստաթղթին առնչվող հարցերով կարող եք դիմել ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչություն՝ 010 511356 կամ 010 511343 հեռախոսահամարներով», — նշված է նախարարության հաղորդագրությունում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով