Ռուսաստանը հույս ունի, որ Մոսկվան և Բաքուն կկարողանան պարզաբանել բոլոր նրբությունները Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևի միջև երկխոսության շրջանակներում, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք, իհարկե, հույս ունենք, որ եթե հարցեր լինեն, դրանք կհնչեն և դրանց կտրվեն համապարփակ պատասխաններ… Մեր Քննչական կոմիտեի ղեկավար Բաստրիկինը կապի մեջ է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ և այս երկխոսության շրջանակներում, մենք հույս ունենք, որ բոլոր նրբությունները կպարզաբանվեն», — ասել է Պեսկովը։

