Հուլիսի 7-ին Ռիո դե Ժանեյրոյում, ԲՐԻԿՍ-ի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում, տեղի ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հանդիպումը։ Հանդիպման մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում միջազգային ներկայիս իրավիճակի վերաբերյալ։ Հաստատվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների հետագա համակարգման փոխադարձ հանձնառությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և առկա հակամարտությունների քաղաքական կարգավորմանը նպաստելու նպատակով։
Լավրովը և Ֆիդանը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերը, դրանց թվում՝ էներգետիկայի ոլորտում ռազմավարական նախագծերի ընթացքը։
Վերլուծվել են առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական խառը հանձնաժողովի 19-րդ նիստի արդյունքների համատեքստում համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել մի շարք արդիական միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։

