Հուլիսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Միացյալ Արաբական Էմիրություններ։
Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այցը կրում է աշխատանքային բնույթ։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Միացյալ Արաբական Էմիրություններ։
Հայտարարվել է, որ հուլիսի 10-ին Աբու Դաբիում կկայանա Փաշինյանի և Ալիևի երկկողմ հանդիպում։

