Հանդիպումն անցել է «շատ կառուցողական մթնոլորտում». ադրբեջանական ԶԼՄ-ներ

Մինչ հայ պաշտոնյաներն ու լրատվամիջոցները լռում են Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Աբու Դաբիում ավարտված հանդիպման արդյունքների մասին, ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն շտապել են հայտարարել, որ հանդիպումն անցել է «շատ կառուցողական մթնոլորտում»։

Ըստ APA-ի՝ հանդիպման ընթացքում «լուրջ և բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի այնպիսի կարևոր ուղղությունների շուրջ, ինչպիսիք են սահմանների սահմանազատումը, «Զանգեզուրի միջանցքի» բացումն ու զարգացումը, խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և այլ հարցեր»։

Նշվում է, որ փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել շարունակել այս շփումներն ու բանակցությունները ինչպես տարբեր աշխատանքային խմբերի մակարդակով, այնպես էլ ավելի բարձր մակարդակով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով