Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «անպարկեշտ ճնշման» է ենթարկվում ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության կողմից, որոնք ցանկանում են հակամարտության շարունակություն։ Այս մասին հայտնում է TASS-ը։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության ընթացքում արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Պարզ է, որ նա [Թրամփը] հսկայական, ես կասեի՝ անպարկեշտ ճնշման տակ է գտնվում Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի ներկա ղեկավարության կողմից, որն անզուսպ կերպով աջակցում է [Վոլոդիմիր] Զելենսկու պահանջներին և շարունակում է նրան մատակարարել ժամանակակից, այդ թվում՝ հարձակողական զենքեր։ Այդ ամենը արվում է արևմտյան երկրների հարկատուների աճող վնասների հաշվին»։

