Ավելի հավանական է, որ մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից, քան կապասառեցնենք մեր անդամակցությունը

Ավելի հավանական է, որ մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից, քան կապասառեցնենք մեր անդամակցությունը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսել էր ՇՀԿ–ին անդամագրվելու ցանկության մասին: Լրագրողի հարցին՝ ՇՀԿ-ում կան ՀԱՊԿ անդամ երկրներ, մինչդեռ իշխանությունը ՀԱՊԿ–ը համարում է սպառնալիք, Փաշինյանն ասաց.

«Այնուամենայնիվ, ՀԱՊԿ–ն ուրիշ կազմակերպություն է, ՇՀԿ–ն ուրիշ կազմակերպություն է։ ՀԱՊԿ–ի հետ կապված ինչ կար ասելու, ասել ենք, նոր բան չկա ասելու»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով