Բանակցություններին մասնակցելու համար Զելենսկին 14 հոգանոց պատվիրակություն է ուղարկել Թուրքիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է ուկրաինական պատվիրակության կազմը՝ Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցություններին մասնակցելու համար։

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ, ինչպես նախորդ երկու բանակցային փուլերի ժամանակ, այնպես էլ հիմա պատվիրակությունը կղեկավարի Ռուստեմ Ումերովը, ով հեռացել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնից և այժմ գլխավորում է երկրի Ազգային անվտանգության խորհուրդը։

Ըստ Զելենսկու հրամանագրի՝ պատվիրակության կազմում կընդգրկվեն 14 անձինք, այդ թվում՝ նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բևզը, Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Եվգենի Օստրյանսկին, Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին, Ուկրաինայի ԶՈւ ՌԾՈւ շտաբի պետի տեղակալ Ալեքսանդր Դյակովը, ԱԱԾ պետի տեղակալ Ալեքսանդր Պոկլադը և արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան։

Լրատվամիջոցները սպասում են, որ բանակցությունները տեղի կունենան չորեքշաբթի երեկոյան, սակայն ժամը և նույնիսկ ամսաթիվը դեռևս պաշտոնապես չեն հայտարարվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով