Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրերի կնքմանը․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TASS-ը։

«Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը։ Միևնույն ժամանակ, մենք պահպանում ենք մեր պատրաստակամությունը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին», — լրագրողների հետ զրույցում ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով