Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 24-ին ստորագրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։
Նա ստորագրել է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքը։

