Ուկրաինայի ցամաքային զորքերի ուսումնական ստորաբաժանման վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ և վիրավորվել 18-ը։ Այս մասին հայտնել են ուկրաինացի զինվորականները՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել միջադեպը։
Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 29-ին թշնամին հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի ուսումնական ստորաբաժանումներից մեկի տարածքին։ Չնայած ձեռնարկված անվտանգության միջոցներին՝ անձնակազմի շրջանում կորուստներից ամբողջությամբ խուսափել, ցավոք, չի հաջողվել։ Ժամը 21:30-ի դրությամբ հայտնի է երեք զոհված և 18 վիրավոր զինծառայողի մասին։
Դեպքի հետաքննությունը վարում է Ուկրաինայի զինված ուժերի ռազմական իրավապահ ծառայության պետի գլխավորած հանձնաժողովը։
Ռուս զինվորականները չեն մեկնաբանել Ուկրաինայի ցամաքային զորքերի ուսումնական ստորաբաժանման վրա հրթիռային հարվածը։

