Ռուսաստանը պահպանում է Ուկրաինայում հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու տրամադրվածությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային խմբերի նոր հանդիպման ճշգրիտ ամսաթվեր դեռևս չկան, այդ բանակցային խմբերի ղեկավարները կապի մեջ են։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ Ուկրաինայում կարգավորման ուղղությամբ Թրամփի կողմից իրականացվող կարևոր միջնորդական ջանքերը կշարունակվեն:
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական հարցի շուրջ աշխատանքը պետք է իրականացվի ոչ հրապարակային ձևաչափով՝ արդյունքի հասնելու համար։ Ուկրաինայում հակամարտությունը բարդ է և չի հրահրվել Ռուսաստանի կողմից։
Անվտանգության երաշխիքները Ուկրաինայում կարգավորման որոնման ամենակարևոր թեմաներից մեկն են և գտնվում են օրակարգում։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Եվրոպայում Ուկրաինայի տարածքում եվրոպական զորքերի ներկայության հնարավորության վերաբերյալ քննարկումներին», — նշել է Պեսկովը։

