Այո, Բաքվի հետ խաղաղություն է հաստատվել, բայց դա չի նշանակում, որ իրար հարցեր չունենք. Փաշինյան

Ադրբեջանի նախագահն էլ, ինչքան ես ծանոթացել եմ, իր հարցազրույցում արձանագրել էր խաղաղության հաստատումը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը Վաշինգտոնում հանդիպումից հետո խաղաղությունը ներկայացնում է որպես արդեն կայացած փաստմ, սակայն մինչև երեկ Ադրբեջանը նախագահը շարունակում է շանտաժի լեզվով խոսել, շարունակում է պնդել պահանջները։

«Երկրորդը, երբ մենք արձանագրում ենք, որ խաղաղություն է հաստատվել, մենք չենք արձանագրում որ այլևս կողմերը որևէ հարց չունեն իրար։ Նման բան չի լինում ընդհանրապես նաև այն երկրների հետ մեր հարաբերություններում, որոնց հետ մենք երբեք կոնֆլիկտ չենք ունեցել, խնդիր չենք ունեցել, նույնիսկ ունենք բարեկամական հարաբերություններ։ Միջպետական հարաբերությունների հաստատումը և զարգացումը դա դինամիկ պրոցես է, և կողմերը ունեն իրենց համաձայնությունները և ունեն իրենց անհամաձայնությունները, որը ընդհանուր պատկերի վրա ազդեցություն չի ունենում։

Բայց ես նաև օգոստոսի 18-ի իմ ուղերձում ես ասել եմ, որ խաղաղությունը խնամքի անհրաժեշտություն ունի, և այդ խնամքը պետք է լինի անընդհատ։ Արձանագրումն այն է, որ այո, խաղաղությունը հաստատված է, և իմ ուղերձում էլ ասել եմ, որ հաստատված խաղաղությունը պետք է դառնա ավելի ու ավելի ինստիտուցիոնալ։ Նկատի ունեմ, իմ արձանագրումից այս կողմ որևէ բան չի փոխվել, և թույլ տվեք կռահել, որ չի էլ փոխվի»,– հայտարարեց Փաշինյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով