Ասիական շրջագայություն. Փաշինյանի նոր ուղևորությունը. ԶԼՄ

«Հրապարակ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ՉԺՀ Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, իսկ սեպտեմբերի 3-ին՝ Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված ռազմական շքերթին։

Մենք տեղեկացանք, որ նա ցանկություն է հայտնել Չինաստանից մեկնել Ճապոնիա:

Երեւի մտածել է` եկել հասել եմ, մի հատ էլ Ճապոնիա մտնեմ:

Կամ՝ դա բալանսավորված քաղաքականության դրսեւորում է, երբ Ճապոնիայի դեմ հաղթանակի զորահանդեսից հետո մեկնում ես Ճապոնիա եւ իշխանություններին հավաստում հարգանքդ:

Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ Ճապոնիայի իշխանությունները տհաճությամբ են ընդունել ՀՀ վարչապետի` իրենց պարտությանը նվիրված զորահանդեսից անմիջապես հետո Ճապոնիա այցելելու ցանկությունը եւ փորձել են խոչընդոտել:

Մասնավորապես` տարակուսանք են հայտնել Աննա Հակոբյանի` այցին մասնակցության առումով եւ այլն: Կկայանա՞ արդյոք այցը Ճապոնիա, թե ոչ` կերեւա մի քանի օրից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 28․ 08․ 25 թ.:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով