Ռուսաստանն ու Ադրբեջանն աշխատում են հարաբերությունների բարելավման ուղղությամբ․ Օվերչուկ

Մոսկվան և Բաքուն աշխատում են երկրների միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է «Վեդոմոստին»։

«Մենք անցկացրեցինք միջկառավարական հանձնաժողով և երկու կողմից էլ նշեցինք, որ տնտեսական ոլորտում մեր համագործակցությունը զարգանում է։ Եվ այն համագործակցությունը, որ կա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, շատ կարևոր է մեր երկու երկրների համար», – ասել է նա։

Օվերչուկը նշել է, որ կողմերը աշխատում են «հարաբերությունների բարելավման» ուղղությամբ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կարող են հանդիպել սեպտեմբերի 1-ին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում: Այս հանդիպման մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չի եղել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով